ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ`
Հունիսի 20-ին, ժամը՝ 14:30-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումներինախարարության (հասցե՝ Երևան, Մ.Մկրտչյան 5) նիստերի դահլիճում «Մեր Գյուղը» խորագրով նախագիծ – առաջարկությունն իրականացնելու և փառատոնի անցկացման հնարավորությունները քննարկելու նպատակով ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն կազմակերպում է հանդիպում նախագծի հեղինակների, պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Առաջարկվում է 2017 թվականի սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին Երևանում կազմակերպել փառատոն, որին իրենց արտադրանքը կներկայացնեն Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի գյուղատնտեսական ապրանքներ արտադրող ֆերմերային տնտեսություններ, անհատ ձեռնարկություններ, փոքր և միջին արտադրողներ:
Փառատոնը կնպաստի զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին Հայաստանի և Արցախի գյուղատնտեսական և մշակութային առանձնահատկություններին և նվաճումներին ծանոթացմանը, փոքր և միջին բիզնեսի առաջխաղացմանը, ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացմանը:
***
Հունիսի 20-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս` իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Թեման՝ «Ինչու են Անի Հովհաննիսյանին մեկ տարուց ավել պահում կալանքի տակ»:
Բանախոսներն են.
Լիպարիտ Սիմոնյան – ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան
Նինա Կարապետյանց – «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան
Մարինա Պողոսյան – «Վելես» – իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ
***
Հունիսի 20-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է տ.գ. թեկնածու, ՀՊՏՀ դոցենտ Ատոմ Մարգարյանը: ԹԵՄԱ՝ տնտեսական զարգացման առաջնահերթությունները և հեռանկարները՝ ՀՀ կառավարության ծրագրի համատեքստում:
***
Հունիսի 20-ին, ժամը 12:00-ին «Հայք» կենտրոնը հրավիրում է ասուլիսի: Թեման՝ «Հայաստանում այլասերման քարոզի թույլատրելիությունը դարձել է ազգային անվտանգության սպառնալիք։ Բանախոսները Ազգային ժողովից պահանջում են հանդես գալ վտանգը կանխող օրենքի ընդունմամբ»:
Ասուլիսին կմասնակցեն՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, խմբավար Տիգրան Հեքեքյանը, «Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ կուսակցությաննախագահ Սոս Գիմիշյանը, «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ նախագահ Արման Բոշյանը:
Հասցեն. Խանջյան 50 (Թեքեյան հինադրամի փոքր դահլիճ)
***
Հունիսի 20-ին, ժամը 14:00-ին Արարատի մարզպետարանում /հասցե՝ ք.Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց, տուն 60/ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում կունենա մարզի հանրակրթության ոլորտի պատասխանատուների հետ: Կքննարկվեն հանրակրթության ոլորտում իրականացված և նախատեսվող բարեփոխումների ծրագիրը:
Լրագրողների տեղափոխման համար կհատկացվի փոխադրամիջոց: Մեքենան կշարժվի ԿԳՆ շենքի մոտից ժամը 13:00-ին:
Լրատվամիջոցները մասնակցությունը կարող են հավաստել՝ զանգահարելով ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն՝ 010-52-73-43, 094 22-89-24 հեռախոսահամարներով:
***
ՀՈՒՆԻՍԻ 20-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն» ՀԿ համահիմնադիրներ Սլավա Սարգսյանի, Աշոտ Մանուկյանի, Էդիկ Մարգարյանի, Յուրա Մամիկոնյանի, Սամվել Ղասաբօղլյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Հիմնվել է «Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության համահիմնադիրները կներկայացնեն ստեղծման նպատակն ու առաջիկա անելիքները: