
Վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով սկսված օպտիմալացումներն ու կրճատումները շարունակվում են, սակայն, չգիտես ինչու, դրանք շրջանցում են հենց իր աշխատակազմը: Մասնավորապես կառավարության նիստում որոշում կայացվեց միավորել «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» եւ «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները՝ ստեղծելով «Սեյսմիկ պաշտպանություն արեւմտյան ծառայություն»-ը: Միավորման արդյունքում կկրճատվի 40 հաստիք եւ կտնտեսվի 50 մլն 340 հազար դրամ:
Իհարկե, այս փոփոխություններն ինչ-որ տեղ կարող ենք դրական համարել, քանի որ այսպես փորձ է արվում վերացնել ուռճացված աշխատակազմերը, գումարներ տնտեսել: Սակայն մյուս կողմից մենք ապրում ենք աղքատության եւ գործազրկության բարձր մակարդակ ունեցող մի այնպիսի երկրում, որտեղ այսքան հաստիքներ կրճատելն ու այդքան մարդկանց անաշխատանք թողնելը միայն կխորացնեն այդ երեւույթները:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: