Ներկայացնում ենք նոր ժամանակների ամենահայտնի և թանկարժեք նկարչուհուն՝ Յաոի Կուսամային: Նա 88 տարեկան է, գտնվում է ժամանակակից նկարչուհիների մեջ առաջին հորիզոնականում և հոգեկան շեղումներ ունի:
2014 թվականին նրա նկարներից մեկը վաճառվեց ռեկորդային՝ 7.1 մլն դոլարով:
Նա ծնվել է Ճապոնիայում 1929 թվականին և մանկուց տառապել է հալյուցինացիաներից, սուիցիդ բնավորությունից: Իր կարիերայի սկզբում ամեն ինչին պուտավոր նախշեր էր տալիս, որն էլ դարձավ նրա այցեքարտը:
Նրա շատ աշխատանքներ սեքսուալ բնույթ ունեն:
1960-ականների սկզբին նա այլ կերպ սկսեց իր աշխատանքները կատարել:
Կուսաման Նյու-Յորք էր տեղափոխվել 1957 թվականին: Այնտեղ էլ սկսվել է նրա կարիերայի աճը: Նա իր հոգեկան շեղումներն օգտագործեց վառ և հիշվող կերպարների համար:
Աստիճանաբար Կուսամայի աշխատանքների հանդեպ հետաքրքրությունը մարեց, և նա ստիպված եղավ վերադառնալ Ճապոնիա:
Սակայն նա չի դադարել իր աշխատանքները: Նախկինում էլ ներկայացվում է աշխարհի հայտնի թանգարաններում, իսկ նրա աշխատանքներն էլ ձեռք են բերում մեծ գումարներով: