
Հունիսի 19-ին, ժամը 11:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Շերամի փողոցի թիվ 49 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել երկու մարատական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Շերամի փողոցի թիվ 51 շենքի բնակարաններից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։15-ին, մարվել՝ 12:37-ին։ Այրվել է պատշգամբը՝ գույքով (5 քմ), հյուրասենյակը՝ գույքով (15 քմ) և խոհանոցը՝ գույքով (3 քմ):
Լուսանկարը` shamshyan.com-ի: