Դավիթ Լոքյանն այցելել է Շիրակի մարզի խոշորացված համայնքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունիսի 19-ին աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է մարզի մի շարք խոշորացված համայնքներ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին, անցկացրել խորհրդակցություններ:

Ամասիա համայնքում նախարարին տեղեկացրել են, որ Ողջի բնակավայրում կարգավորվել է լուսավորության խնդիրը` ավելացվել է 12 ցերեկային լուսավորության կետ: Այնուհետև Դ. Լոքյանը եղել է համայնքային կենտրոնում, զրուցել բնակիչների հետ, այցելել «Բանդիվան կաթ» ՍՊԸ, որտեղ նրան ներկայացրել են ընկերության աշխատանքները: «Բանդիվան կաթը» 2007 թվականից զբաղվում է կաթի վերամշակմամբ, արտադրում է կարագ, պանիր, կաթնաշոռ: Կաթը մթերում են Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանի տնտեսություններից: Ընկերության արտադրանքն առաքվում է հանրապետության մի շարք մարզեր, ինչպես նաև Երևան:

Նշենք նաև, որ «Բանդիվան կաթ» ընկերության ապխտած պանիրը միակ արտադրատեսակն է, որն արտահանվում է Իսրայելի պետություն:
Ամասիայի գյուղապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը նախարարին զեկուցել է, որ խոշորացման գործընթացից հետո Ողջիից-Ամասիա 12 կմ հատվածը նորոգվել է համայնքային միջոցներով ավազակոպճային եղանակով, կարգավորվել են մի շարք հարցեր: Մարզի Արփի խոշորացված համայնքում նախարարը ծանոթացել համայնքում սպասարկման նոր կենտրոնի շինաշխատանքների ընթացքին: Նշենք, որ աշխատանքներն իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության «Համայնքների զարգացումը՝ Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: Համայնքի Բերդաշեն կենտրոնում նույնպես տեղի է ունեցել խորհրդակցություն:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն




Լրահոս