Հարց քաղաքացիներից` ի՞նչ տեղեկություններ պետք է ներկայացնել այլ երկրի քաղաքացիություն ստանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը մտադիր է այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դիմում ներկայացնել, ապա ի՞նչ տեղեկություններ պետք է ներկայացնել: Դիմումի մեջ ի՞նչ տեղեկություններ պետք է նշված լինեն:

Սվետա Միրզոյան (57 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Միրզոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ դիմումում նշվում են այն մարմնի անվանումը, ում ներկայացվում է դիմումը, հայտարարություն տվողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը, այն պետության անվանումը, որի քաղաքացիությունը ստացել կամ ընդունել է, քաղաքացիությունն ստանալու կամ ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը: Դիմումը ստորագրում է հայտարարություն տվողը` նշելով դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում ՀՀ կառավարության լիազոր մարմնին չհայտնելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50.000 դրամ):




Լրահոս