Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նիստում ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրը, որի առանցքը կազմում են լայնամասշտաբ բարեփոխումները:
Գործունեության ծրագրի հավակնոտ լինել չլինելու շուրջ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ:
«Ծրագրի ուսումնասիրության ու ծանոթանալու ընթացքի մեջ եմ: Ընդհանուր առմամբ բոլոր ուղղությունները շատ ճիշտ նախանշված են: Այն նոր որակ, նոր շեմ է, հստակ մեխնիզմներով եւ ժամկետներով, եւ որպես կառավարության ծրագիր, թարմ մոտեցումներով հագեցած է»,-ասաց նա:
Կարեն Ավագյանը, սակայն մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ չի հասցրել ամբողջությամբ մանրամասնորեն ուսումնասիրել զարգացման ծրագիրը:
Լիդա Եղիազարյան