
Համանախագահները շատ լավ գործ են անում բավականին դժվար միջավայրում, որտեղ բազմաթիվ են մարտահրավերները : Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին, նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիալսկին:
Դեսպանն ընդգծեց, որ կյանքի կորուստնսարսափելի է. «Մահանում են երիտասարդներ, որոնց ամբողջ կյանքը դեռ առջևում էր։ Հրադադարի ռեժիմի խախտման այս մշտական դեպքերը մտահոգիչ են, որովհետև այսպիսի խաղաղությունը կարող է շատ փխրուն լինել, և մենք հիշում ենք նախորդ տարվա իրադարձությունները։ Հետևաբար, թույլ տվեք իմ կարեկցությունը հայտնել զոհերի ծնողներին և ընատնիքներին, և եկեք փորձենք աշխատել հանուն խաղաղության»: