ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին`Դերժավայի Արկադիին պատկանող ընկերությունը հայտնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսադաշտում: Ինչպես ԳՆ ՍԱՊԾ-ից ArmLur.am-ին հայտնեցին արդեն երկու օր է, ինչ դիտարկումներ է իրականացնում պատգամավորին պատկանող ընկերությունում:
Պատճառն այն է, որ «Հետք» լրատվական կայքէջում հոդված էր հրապարակվել, ըստ որի «Սլավ Գրուպ» ընկերության կողմից ներմուծված «Nutricia Nutrilon» մանկական կերի վրա չի եղել կերի բաղադրության վերաբերյալ հայերեն մակնշումը: Ստացվում է, որ պատգամավորը խախտել է կառավարության համապատասխան որոշումը, որով սահմանված է, որ ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ տուփերին պետք է առկա լինի հայերեն տեղեկատվության մակնշում: ArmLur.am-ը ՍԱՊԾ-ից տեղեկացավ, որ ծառայությունը կասեցրել է մանկական կերի վաճառքը:
Տեղեկացնենք, որ Դերժավայի Արկադիի ընկերությունը առաջին անգամը չէ, որ խախտում է այս պահանջները: