Հարց քաղաքացիներից՝ հնարավո՞ր է բանկի «սև ցուցակ»-ում հայտնված քաղաքացուն նորից վարկ տրամադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Բանկերից մեկին ունեցած պարտքն ուշացնելու պատճառով ինձ, այսպես ասած, «սեւ ցուցակ» են գցել: Տվյալ բանկում ինձ խոստանում են ամբողջ գումարը մարելուց հետո անհապաղ հանել «սեւ ցուցակ»-ից եւ նորից վարկ տալ: Ուզում եմ իմանալ՝ դա որեւէ օրենքո՞վ է կարգավորվում, թե՞ տվյալ բանկի հայեցողությամբ:

Կարինե Վարդանյան (47 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ բանկի եւ վարկառուների փոխհարաբերությունները կարգավորում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքը, «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքը, «Վարկային տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման եւ վարկային ռեգիստրին ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության» կարգը, «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման եւ հնարավոր կորուստների պահուստների ձեւավորման» կարգը, «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների մասին» ՀՀ օրենք, առեւտրային բանկի ներքին իրավական ակտերը եւ այլն:

Համաձայն «Վարկային տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման եւ վարկային ռեգիստրին ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության» կարգի՝ տվյալ վարկի վերաբերյալ վարկային ռեգիստր արդեն իսկ մուտքագրված տվյալների յուրաքանչյուր փոփոխության դեպքում վարկատուն պարտավոր է վարկային ռեգիստր ներկայացնել այդ փոփոխությունները դրանք կատարելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ տվյալ դեպքում մեր քաղաքացուն (վարկառուին), պարտքը մարելուց հետո, բանկը (վարկատուն) կարող է կրկին վարկ տրամադրել՝ ցուցաբերելով անհատական մոտեցում: Այսինքն՝ բանկն իր հայեցողությամբ է տնօրինում վարկի տրամադրման կարգը՝ գնահատելով անձի վարկունակությունը: Իսկ թե ինչպե՞ս՝ անհայտ է:




Լրահոս