22.06.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 22-ին, ժամը 10:30-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում (Մհեր Մկրտչյան 5, նիստերի մեծ դահլիճ) տեղի է ունենալու ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգին» (GSP+) նվիրված տեղեկատվական միջոցառումքննարկում:

Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Եվրոպական Հանձնաժողովի` «GSP+» հարցերով պատասխանատու ներկայացուցիչներ, գործարարներ, առևտրաարդյունաբերական պալատի և նախարարության մի շարք ներկայացուցիչներ:

Միջոցառումը նպատակն է` հայ գործարարներին  ներկայացնել «GSP+» արտոնյալ առևտրային համակարգի հիմնականսկզբունքները, բարձրացնել գործարար համայնքի իրազեկվածությունը, նպաստել «GSP+»-ի կիրառման ընդլայնմանը ,Հայաստանում «GSP+»-ի պոտենցիալ շահառուներին մանրամասն տեղեկատվություն տրամադրել ԵՄ արտահանման հնարավորությունների վերաբերյալ,  ներկայացնել ԵՄ արտահանման տեղեկատվական գործիքը (EU Export Helpdesk),  ներկայացնել (ծագման հավաստագրերի) ինքնահավաստագրման էլեկտրոնային նոր համակարգը («Registered Exporter System»-REX) և դրա կիրառման համար անհրաժեշտպահանջներն ու գրանցման հնարավորությունները:

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու միջոցառման բացմանը և լուսաբանելու այն:

 Նախատեսվում է նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի ճեպազրույցը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

***

Հունիսի 22-ին` ժամը 12:00-ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում (Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ) տեղի կունենա Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Ինժեներական համաժողով-ցուցահանդեսին նվիրված մամուլի ասուլիս:

Ասուլիսի բանախոսներն են.
•       ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը,
•       Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը,
•       ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը,
•       «Նեյշնլ Ինստթումենթս» ընկերության ինժեներ Արամ Սալաթյանը:

ՀՀ կառավարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Լոռու մարզպետարանը և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը Հայաստանում առաջին անգամ կազմակերպում են Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը, որը կկայանա ս.թ. հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ):

Միջոցառման նպատակն է քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաև խրախուսել փորձի և գաղափարների փոխանակումը կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների հետ համատեղ:

***

Հունիսի 22-ին, ժամը 12:00-ին, «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Ինժեներական համաժողով-ցուցահանդեսին նվիրված:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Հայաստանի կառավարությունը, Լոռիի մարզպետարանը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը առաջին անգամ կազմակերպում են Ինժեներական համաժողով-ցուցահանդես, որը կկայանա հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ):

Միջոցառման նպատակն է քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաև խրախուսել փորձի և գաղափարների փոխանակումը կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների միջև:

Ասուլիսի բանախոսներն են.

– «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը

– Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը

– Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը

– «Նեյշնլ Ինստթումենթս» ընկերության ինժեներ Արամ Սալաթյանը

***

Հունիսի 22-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղյան կարգավորում. իրողություններ և հեռանկարներ

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ

Հունիսի 22-ին ժ 12։00-ին ՀՀ Վերաքննիչ դատարանում տեղի կունենա Գևորգ Սաֆարյանին տուժող ճանաչելու գործի կարճման դեմ  վերաքննիչ բողոքը, իսկ նույն օրը նույն դատարանում  ժամը 14:00-ին Գևորգ Սաֆարյանի՝ հունվարի 1-ի բուն գործով բողոքի քննության նիստը։ Հասցե՝ Գարեգին Նժդեհի 23։




Լրահոս