
Այսօր Թեքալիի «Արագ արձագանքման խմբի» անդամ, Ղազախ քաղաքի հիվանդանոցի շտապ օգնության ծառայության բժիշկ Խամիս Մասիմովը համացանցի իր էջում գրել է. «Այսօր՝ 2 ժամ առաջ Հայաստանի 50-ամյա քաղաքացին Քեմեռլի գյուղի շրջանում սահմանն անցել է: Հանգամանքները ճշտվում են»:
ArmLur.am-ի հետ զրույցում, սակայն, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտնեց, որ անձամբ խոսել է վարչական ներկայացուցչի հետ հարցումներ են իրականացրել ինչպես գյուղում, այնպես էլ հարակից համայնքներում, որպեսզի հասկանան` որեւէ մեկը կորցրե՞լ է իր բարեկամին կամ ազգականին. «Այս պահի դրությամբ որեւէ քաղաքացի չկա, որ հայտարարություն տա, որ իր բարեկամը կամ ազգականը անհետացել է, ուստի մենք հարցումներ ենք իրականացնում` հասկանալու համար այդ ամենի իսկությունը»: