
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը մշտապես ՌԴ արտաքին գործերի նախարարության օրակարգում է: Այս մասին լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է Ռուսաստանի արտգործնախարարության գնահատականը ԼՂ շփման գծում տիրող իրավիճակի մասին, Զախարովան նշել է . «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ արտահայտված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը և վերջին գնահատականը տարածաշրջանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ: Այն լիարժեքորեն արտահայտում է Ռուսաստանի դիրքորոշումը տվյալ հարցում»:
ԱԳՆ խոսնակը հայտնեց նաև, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մանրամասնորեն չի քննարկվել: