
Աշնանը սպասվում է սիրված «Ազիզյաններ» սիթքոմի երրորդ եթերաշր ջանը: Այս մասնի ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո):
«Հեռուսատադիտողների արձագանքներից ելնելով կարող եմ ասել, որ շատ սպասված և սիրված սիթքոմ է: Վստահ կարող եմ ասել, որ երկրպագուների բանակը կբազմապատկվի. շուտով կցուցադրվի նաև ընդհանուր ցանացով, ոչ թե միայն «Ucom»-ով, ինչպես նաև կցուցադրվի համացանցով՝ սփյուռքահայերի համար»:
Հարցին՝ «Ազիզյաններ» սիթքոմին ներկայացում լինելու է, թե ոչ: Վերջինս պատասխանեց. «Դրանք տարբեր բաներ են, երբեք չեմ կարող դրանք միմյանց հետ կապել: Ներկայացումը, ֆիլմը կամ սիթքոմը մտածվում է զրոյից, եթե զգանք, որ կարիք կա միմյանց կապելու` կկապենք»:
Իսկ թե նոր համագործակցություն այլ դերասանական կազմի հետ կլինի արդյոք, դեռևս պարզ չէ:
Լիդա Եղիազարյան