Դահլիճում չհնչեց առողջ քննդատություն, հնչեց ընդհանրապես քննադատություն՝ երևույթների, մարդկանց, անձերի մասին: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով Կառավարության ծրագրի քննարկմանը:
«Սա երկու պատճառ ունի, կամ չեն կարդացել, կամ էլ պարզապես ասելիք ունեն, կամ կարդացել են, չեն հասկացել, թե ինչ է գրված: Ես մի քանի ծրագրեր եմ տեսել և կարող եմ ասել, որ սա հաճելիորեն տարբերվում է: Հնարավորությունների սահմաններում գրված ծրագիր է», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան