Արցախում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում հունիսի 16­-ին վիրավորում ստացած եւ ուղղաթիռով Երեւան տեղափոխված ժամկետային զինծառայող Արմեն Վարդանյանի առողջական վիճակը կայունանում է, դրական տեղաշարժ կա: Այս մասին «Արմենպրես»-­ի հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Կամավոր Խաչատրյանը: «Կատարվում են ակտիվ բուժական միջոցառումներ»,­- ասաց նա: ՀՀ ՊՆ «Մուրացան» կենտրոնական կլինիկական հոսպիտալում գտնվող երկրորդ ժամկետային զինծառայողի վիճակը, ով եւս տեղափոխվել է Արցախից, շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Կամավոր Խաչատրյանի խոսքով` Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում գտնվող զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանը շարունակում է բուժումը:

«Արդեն իսկ կատարվել է մեկ վիրահատություն: Տեսողության գնահատում կիրականացնենք»,­ասաց նա: Ադրբեջանական կողմը հաստոցավոր հակատանկային նռնականետերից հունիսի 16­-ին՝ ժամը 18:05-­ի սահմաններում, խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Վիրավորված երեք զինծառայող տեղափոխվել է Երևան:




Լրահոս