ԵՊԲՀ-ն հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊԲՀ-ն Հայաստանում բժշկական կրթություն տրամադրող միակ հաստատություն է, որը Մասնագիտական կրթության որակի ապահովմանազգային կենտրոնի (ՈԱԱԿ)-ի կողմից ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում

Իսրայելի առողջապահության նախարարության հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում բժշկական կրթություն ստացած բժիշկներնԻսրայելում աշխատելու հարցում այսուհետև խոչընդոտների են հանդիպելու ոչ մի աղերս չունի 100-ամյա ավանդույթներ ունեցող Երևանիպետական բժշկական համալսարանի հետ և նրա շրջանավարտների, որոնք այսօր աշխարհի տարբեր անկյուններում, ամենահեղինակավորառողջապահական կազմակերպություններում առաջատար պաշտոններ են զբաղեցնում:

Տեղեկացնենք նաև, որ Երևանի պետական բժշկական համալսարանը պաշտոնապես դիմել է պատկան մարմիններին, մասնավորապեսԱրտաքին գործերի նախարարություն, Իսրայելի կողմից տարածված տեղեկատվության վերաբերյալ  հստակեցումներ և պարզաբանումներստանալու նպատակով: Քանի որ, Իսրայելի պետության հայտարարության  հասցեատերն այս պարագայում ոչ միայն բժշկական կրթություն իրականացնող բուհերն են, այլ հենց Հայաստանի Հանրապետությունը, որի միջազգային վարկանիշը, շարունակվող այս չթիրախավորված և չհստակեցված տեղեկատվության պատճառով, կարող է լուրջ հարվածի տակ դրվել:

Նշենք, որ ներկա պահին 26 երկրից ավելի քան 1700 ուսանող, այդ թվում՝ նաեւ Իսրայելից, ԵՊԲՀ-ում ստանում է բժշկական կրթություն, իսկԵՊԲՀ շրջանավարտներն աշխարհի մոտ 40 երկրում են աշխատում, ինչպես նաև Բժշկական համալսարանի 8000-ից ավելի շրջանավարտներայսօր հաջողված մասնագիտական գործունեություն են ծավալում տարբեր երկրների բժշկական կազմակերպություններում, որից 4000-ը եկել են տարբեր երկրներից հենց Հայաստանում բժշկական կրթություն ստանալու նպատակով: Հավելենք նաև, որ վերջին 6 տարիների ընթացքումԵՊԲՀ-ն ավարտել է 10 իսրայելցի ուսանող, եւ որեւէ խնդիր, դժգոհություն, կապված նրանց հետագա մասնագիտական գործունեության հետ,բուհը չի ստացել:

Ավելացնենք նաև, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ)-ի կողմից ինստիտուցիոնալհավատարմագրում ունեցող միակ բուհը դա ԵՊԲՀ-ն է, որը տրամադրում է բժշկական կրթություն: Այս հանգամանքը ևս փաստում է, որ ԵՊԲՀ-իուսումնական ծրագրերը բժշկական բոլոր մասնագիտությունների գծով եւ դասավանդման լեզուներով համապատասխանում են միջազգայինստանդարտներին, որը գործնականում ապացուցված է թե բուհի կողմից պատրաստված բժիշկ-մասնագետների տեսական բարձրգիտելիքներով եւ թե նրանց գործնական ունակություններով:

Ավելացնենք նաև, որ ԵՊԲՀ-ն հետամուտ է լինելու իր բարի համբավն արատավորող բոլոր նմանատիպ գործողություններին արժանիգնահատական տալուն և հետևողականորեն պահանջելու է պատկան մարմիններից հնարավորինս խստացնել բժշկական կրթություն մատուցողբուհերի պահանջները՝ նմանատիպ երևույթները բացառելու նպատակով:




Լրահոս