
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դիտարկում է կատալոնական «Բարսելոնա»-ի եզրային պաշտպան Խորդի Ալբայի տրանսֆերը գնելու տարբերակը:
«ESPN»-ն գրում է, որ անգլիական ակումբն արդեն կապ է հաստատել 28-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ: Նշվում է, որ Ալբան կարող է փոխել ակումբային գրանցումը, եթե իր նոր ակումբում ստանա բավարար խաղաժամանակ: