Խարդախների հանցավոր խմբավորումը ձգձգում է դատական նիստերը. ինչ նպատակ են հետապնդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔԿՀ-ներում գործող խարդախների հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանն ու Ռազմիկ Արզունյանը փորձում են ամեն կերպ ձգձգել իրենց դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:

Հիշեցնենք` Երեւանի Արաբկիր, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է նրանց դեմ խարդախության համար ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերի հատկանիշներով հարուցված գործի նախաքննությունը: Միայն հանցավոր խմբավորման պարագլուխը մեղադրվում է 48, իսկ Արզունյանը` 32 դրվագներով հանցագործություն կատարելու` մարդկանցից խաբեությամբ գույք հափշտակելու մեջ:

ArmLur.am-ի տեղեկություններով` ամբաստանյալնեը հրաժարվել են դատավոր Արթուր Մկրտչյանի` արագացված դատաքննություն անցկացնելու առաջարկից: Դրանից հետո Ռազմիկ Արզունյանը հայտարարել է իր փաստաբանից հրաժարվելու եւ հանրային պաշտպան ունենալու մասին:
Իրականում, սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, նրանք որոշել են այսպես ձգձգել դատական գործընթացը, եւ փորձելու են այդ ընթացքն օգտագործել տուժողներին միջնորդավորված համոզելու, որպեսզի դատարանում իրենց դեմ ցուցմունքներ չտան, բողոքներ չներկայացնեն: Բայց նույն աղբյուրների պնդմամբ, նրանց հազիվ թե հաջողվի հասնել նպատակին, առավել եւս, երբ ի վիճակի չեն վերադարձնել հափշտակված ապրանքները:
Նշենք, որ հերթական դատական նիստը նշանակվել է հուլիսի 28-ին:




Լրահոս