Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. ՊՆ ավտոբուս է կողաշրջվել. մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են տեղափոխվել հոսպիտալ. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհի՝ Դարանիկ գյուղի վարչական տարածքում ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով ГАЗ 66 մակնիշի ավտոբուսը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոբուսում եղել են 30 պայմանագրային զինծառայողներ, որից 14 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Այս պահին բոլորը գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս