
Արդեն հայտնել էինք, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհի՝ Դարանիկ գյուղի վարչական տարածքում ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով ГАЗ 66 մակնիշի ավտոբուսը կողաշրջվել է: Վիրավորված զինծառայողներից 8-ը տեղափոխվում է Երևան, նրանցից երկուսի վիճակն էլ գնահատվում է միջինից ցածր:
Վարդենիսի զինվորական հոսպիտալում այս պահի դրությամբ կա 5 զինծառայող, ովքեր իրենց բուժումը կստանան հենց տեղում: Հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ նրանց բոլորի վիճակը կայուն է, տարբեր վնասվածքներ ունեն, սակայն ոչ մեկն էլ վիրահատության կարիք չունի:
«Կայուն, բոլորը բավարար վիճակում են: Մեզ մոտ հիմա 5 զինծառայող է: Նրանք տարբեր վնասվածքներ ունեն` պատռվածքներ, սալջարդներ», – նշեց նա: