ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դե ժպտա». հայ աստղերի մասնակցությամբ նոր տեսահոլովակ` նվիրված քաղցկեղով հիվանդ երեխաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ աստղերի մասնակցությամբ նոր տեսահոլովակը և երգը կոչվում է «Դե ժպտա»։ Այն բարեգործական ծրագիր է, որն ուղղված է քաղցկեղով հիվանդ երեխաներին, իսկ տեսահոլովակի և երգի հաղորդագրությունը հետևյալն է՝ «Ժպտա, որ հաղթես»։
Երգի բառերի հեղինակն է Էդգար Ալեքսանյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Կարեն Արամյանը։

Գաղափարի մասնակցիներն են Aram MP3-ն, Իվետա Մուկուչյանը, Միհրան Ծառուկյանը, Էրիկը, Անահիտ Շահբազյանը, Քրիստինե Պեպելյանը, «Ռեինկարնացիա» խմբի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանը, Յանա Հովհաննիսյանը և Մկրտիչ Արզումանյանը։ Ի դեպ՝ վերջինս էլ այս ծրագրի նախաձեռնողն է։ Տեսահոլովակում նկարահանվել են ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժվող երեխաները։




Լրահոս