Հայ աստղերի մասնակցությամբ նոր տեսահոլովակ է հրապարակվել, որը կոչվում է «Դե ժպտա»։ Այն բարեգործական ծրագիր է, որն ուղղված է քաղցկեղով հիվանդ երեխաներին, իսկ տեսահոլովակի և երգի հաղորդագրությունը հետևյալն է՝ «Ժպտա, որ հաղթես»։
Նշենք, որ Տեսահոլովակում նկարահանվել են ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժվող երեխաները։
ArmLur.am-ի հետ զրույցում երգչուհի Անահիտ Շահբազյանն ասաց, որ տեսահոլովակում նկարահանվելու առաջարկ ստացել է Մկրտիչ Արզումանյանից:
«Մկոն ասաց, որ տեսահոլովակը նկարահանվելու է այն նպատակով, որպեսզի բոլոր մանուկները ժպտան եւ այդ հիվանդությանը վերաբերվեն պարզապես հիվանդության, որպեսզի շուտ ոտքի կանգնեն: Թող ոչ մի անմեղ բալիկ հիվանդության պատճառով կյանքը չկորցնի»:
Նրա խոսքով, երգի բառերի հեղինակ Էդգար Ալեքսանյանն այս հուզիչ երգը նվեր է արել երեխաներին:
Լիդա Եղիազարյան