Հերթական միլիոններն ասֆալտապատումների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունն 9 մլն դրամ կհատակացնի Վանաձորի քաղաքապետարանին: Նշված գումարով Վանաձորի քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել քաղաքի փողոցների վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Վանաձոր քաղաքի բյուջեով նախատեսված է կատարել 100 մլն դրամի փոսային նորոգման աշխատանքներ, ինչն անբավարար է քաղաքում նորմալ ճանապարհային ցանց ունենալու համար:

Բանն այն է, որ նախնական հաշվարկներով ճանապարհային ծածկի նորոգման ենթակա է 220 հազար քմ, իսկ Վանաձոր քաղաքի այս տարվա բյուջեով նախատեսված միջոցները կբավարարեն մոտ 15 հազար քմ մակերեսի նորոգման համար: Նշենք, որ Վանաձորում անմխիթար վիճակում են գտնվում քաղաքի երթեւեկության համար կարեւոր բազմաթիվ փողոցներ: Ի դեպ, առաջիկայում շինարարական աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 290 մլն դրամ:




Լրահոս