
Արդեն հայտնել էինք, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհի՝ Դարանիկ գյուղի վարչական տարածքում ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով ГАЗ 66 մակնիշի ավտոբուսը կողաշրջվել է:
Վթարից հետո 8 զինծառայող տեղափոխվել էր Երևան, իսկ 5-ն իրենց բուժումը ստանում են Վարդենիսի զինվորական հոսպիտալում: ՀՀ Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոր տվյալներ է հայտնում զինծառայողների վիճակի մասին:
«Այսօրվա ավտովթարի հետ կապված՝ որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին, բացի մեկ զինծառայողից, բոլորը գտնվում են Մուրացանի հոսպիտալում», – հայտնեց նա ։