27.06.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 27-ին, ժամը 12:00-ին «Հայք» կենտրոնը հրավիրում է ասուլիսի: Թեման «Հայաստանում ո՞վքեր և ինչպե՞ս են զբաղվում ԼԳԲՏ քարոզչությամբ»:  Բանախոսներն են` «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի  փորձագետներ Արման Ղուկասյանը, Ծովինար Կոստանյանը:

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի  փորձագետները ուսումնասիրել են վերջին ամիսներին Հայաստանում ԼԳԲՏ քարոզչության մեթոդները, տեխնոլոգիաները թե՛ հասարակական դաշտում, թե՛ Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Փորձագետները կներկայացնեն կատարված վերլուծության մանրամասները, կտան գնահատական Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցող ԼԳԲՏ քարոզչությանը` ներկայացնելով կոնկրետ օրինակներ:

***

Հունիսի 27-ին, ժամը 11:00-ին Ֆորում մամուլի ակումբում «Սլավ Գրուպ» ընկերության կողմից ներմուծված «Nutricia Nutrilon» մանկական կերի շուրջ տարածված տեղեկության վերաբերյալ (հայերեն մակնշման, ծագման եւ ներմուծման հետ կապված տեղեկությունների) կխոսեն  «Սլավ Գրուպ» ՓԲԸ- ի պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանը, եւ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ի բժշկական ներկայացուցիչ Գոհար Հովհաննիսյանը:

***

Հունիսի 27-ին, ժամը՝ 16:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Կներկայացվեն երևանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցության, սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև՝ սիրիահայ գործարարների գործունեության և միության առաջիկա ծրագրերը: Կքննարկվեն սիրիահայերի հետ տարվող աշխատանքներին վերաբերող ընթացիկ հարցեր:

***

Հունիսի 27–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա «Սյունյաց ավանդույթներ. թութ» խորագրով չորրորդ ամենամյա փառատոնին նվիրված մամուլի ասուլիս։

Փառատոնը կանցկացվի Սյունիքի մարզի Գորիսի Քարահունջ համայնքում: Միջոցառման ընթացքում իրենց արտադրանքը կներկայացնեն Սյունիքի բոլոր համայնքների բնակիչները։

Միջոցառման կազմակերպիչներն են` ««Արենի» Փառատոն» հիմնադրամը Գորիսի քաղաքապետարանի հետ համատեղ` Հայաստանի Զբոսաշրջության Պետական Կոմիտեի աջակցությամբ։

Փառատոնը կուղեկցվի զանազան մրցույթներով, ժամանցային միջոցառումներով և վարպետության դասերով։

Ասուլիսի բանախոսներն են`

– ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը

– ««Արենի» Փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը։

***

Հունիսի 27-ին ժամը 11-ին տեղի կունենա Ամուլսարի հանքավայրի հարցով հերթական դատական նիստը։ Հայցվոր կողմի փաստաբանն է Հայկ Ալումյանը, իսկ նիստը կլինի ՀՀ վարչական դատարանում՝ Գարեգին Նժդեհի 23։

***

Հունիսի 27-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ «Հայաստանում ներդրումների ավելացման հեռանկարները և զարգացման տեսլականը. Տնեսագիտական և իրավական մոտեցումներ» թեմայի շուրջ։

Բանախոսներն են՝

Թաթուլ Մանասերյանը – տնտեսագետ

Հայկազ Մակարյանը – Իրավաբան, իրավախորհրդատու, գրող, հրապարակախոս

Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին:

***

Հունիսի 27-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ « ժամանակակից քաղաքական գործընթացների ճգնաժամը. պատճառները. Ճգնաժամը հաղթահարելու ուղիները և Հայաստանը այդ համատեքստում» թեմայի շուրջ։

Բանախոսներն են՝

Ահարոն Ադիբեկյան -սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն

Վիլ Պողոսյան – Փիլ. գիտ. Դոկտոր «Փիլիսոփայության միջազգային ակադեմիա» հկ նախագահ




Լրահոս