
Շաբաթ օրը ՊՆ ավտոբուսի վթարից տուժած 8 զինծառայողների վիճակը բավարար է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ խոսքը Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալում գտնվող զինծառայողների մասին է:
«Նրանց վիճակը բավարար է, բոլորի մոտ էլ կա դրական դինամիկա, ոմանց օրերս կարող են դուրս գրել»,- նշել է նա: Հավելենք, որ Վարդենիսի զինվորական հոսպիտալում գտնվում էին չորս զինծառայող, ովքեր դուրս են գրվել:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհի՝ Դարանիկ գյուղի վարչական տարածքում ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով ГАЗ 66 մակնիշի ավտոբուսը կողաշրջվել էր, որի հետևանքով 14 զինծառայող ստացել էր մարմնական վնասվածքներ։