Րաֆֆի Հովհաննիսյանի թավշյա հեղափոխությունը. «Ժառանգություն»-ը կրկին արժեզրկվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարը, որի ժամանակ ընդդիմության համախմբան հարցը կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին օրակարգ բերեց: Սակայն բոլորիս է հայտնի, որ ընդդիմության համախմբման թեման Հայաստանում թերևս ամենածեծված և արժեզրկված թեմաներից է:

Ընդդիմության միասնականության կոչերն իհարկե հետաքրքիր և գրավիչ են հնչում, սակայն շատ կարևոր է նաև, թե ով է այդ կոչերի հեղինակը: Այն, որ Րաֆիի Հովհաննիսյանն արժեզրկել է իրեն, վաղուց հայտնի փաստ է և հենց դա է պատճառը, որ ընդդիմադիր մյուս ուժերը որպես այդպիսին անլրջորեն են վերաբերում նրա առաջարկներին: Հենց դրա վկայությունն էլ նրա` յուրաքանչյուր այդպես առաջարկի անպատասխան մնալն է այլ ուժերի կողմից: Ընդգծենք նաև մեկ այլ փաստ. Ընդդիմության միավորման կոչեր են անում այն ժամանակ, երբ ուրիշ որևէ անելիք չկա:

«Ժառանգություն» կուսակցությունը նաև բանաձև ընդունեց, որի կետերից մեկն արձանագրում էր «թավշյա հեղափոխության» անհրաժեշտությունը:  «Դա սահմանադրական հեղափոխություն է, որը ՀՀ-ում չի եղել: Ժողովրդի ճնշմամբ և ակտիվ մասնակցությամբ պետք է իրացվի Սահմանադրությունը, քանի որ ընտրական գործընթացներով այդ հարցը չի լուծվում»,- նշում է Հովհաննիսյանը:

Թե ինչ բան է թավշյա հեղափոխությունը, բոլորին է հայտնի: Սակայն հետաքրքիր է, որ այսպիսի հեղաշրջում են ուզում նրանք, ովքեր ընդամենը մի քանի ամիս առաջ ընտրություններում նույնիսկ նվազագույն շեմ հաղթահարել չկարողացան:  Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հիասթափեցրել է մարդկանց, ապացուցեցին հենց այդ ընտրությունները:




Լրահոս