
Քիչ անց կմեկնարկի Ժիրայր Սէֆիլյանի գործով հերթական դատական նիստը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Մեր թղթակցի փոխանցմամբ այսօրվա դատական նիստին ներկա է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նշենք, որ այս նիստից առաջ, ինչպես և նախորդների ժամանակ, փաստաբաններին գրանցում են, խուզարկում:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը հետաձգվեց, քանի որ պատշաճ պայմաններ նիստի համար չէին ապահովել, և ներկաները չէին կարողանում լսել նիստը նախագահողի ձայնը: