
ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները: Այսօր տվյալներ ներկայացրեց ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը: Նա մի քանի տվյալներ ներկայացրեց 2016 թվականի մասին, նշելով, որ տարվա ընթացքում բացասական միտումներ եղել են, սակայն հաջողվել է տարին դրական ավարտել: Որպես մի քանի պատճառներ նա նշեց ոչ բարենպաստ մակրոտնտեսական միջավայրը, երրորդ երկրներից հարկվող ապրանքների կրճատումը: Մյուս պատճառներն ըստ նրա ԵԱՏՄ-ից փոխանցվող մաքսատուրքն է, օրենսդրական փոփոխությունները և այլն:
Մանրամասները` տեսանյութում: