28.06.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հունիսի 28-ին, ժամը 10:30-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը: Լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ՊՆ վարչական համալիր՝ ժամը 10:00-ին

***

Հունիսի 28-ին, ժամը 16:00-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի 7-րդ դահլիճում տեղի կունենա Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցության նախագահ` Անի Զախարյանի գործով եզրափակիչ դատական նիստը, որի ընթացքում հրապարակվելու է դատավճիռը:

***

Հունիսի 28-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ԵՊՀ Մշակույթի կենտրոնում տեղի կունենա լիբանանահայ լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի  Մերի Բադալյանի և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհի Գայանե Թադևոսյանի «Լույսը խավարում» պատկերագրքի շնորհանդեսը (Ալեք Մանուկյան 1, 6-րդ հարկ):

Շնորհանդեսին ելույթ կունենա Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

***

Հունիսի 28-ին, ժամը 12։00-ին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը սիրով հրավիրում է նախարարություն ( 8-րդ հարկ, Խորհրդակցությունների սենյակ)՝ Ձեզ հետ միասին ազդարարելու երևանյան աննախադեպ «Տապ չկա» բացօթյա մշակութային «հրավառության» մեկնարկը։  Ասուլիսին կմասնակցեն նաև ծրագիրը համակարգող խմբի անդամ, նախարարի խորհրդական Մերի Գևորգյանը և նախագծի գործընկեր «Միհր ստեղծագործողների միություն» հ/կ տնօրեն Շողակաթ Մլքե-Գալստյանը։
Հուլիսի 2-ից օգոստոսի 26-ը յուրաքանչյուր շաբաթ և կիրակի Երևանի տարբեր հրապարակներում, այգիներում և պուրակներում մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Տապ չկա′» կարգախոսի ներքո տեղի կունենան ռոք, ջազ, փոփ, ֆոլկ համերգներ, ինչպես նաև բացօթյա կինոցուցադրություններ:
#Տապ_Չկա բացօթյա երաժշտական նախագծի համերգների ժամատախտակը՝ կից ֆայլում( համերգների սկիզբը՝ ժամը 20:00-ին), իսկ կինոցուցադրությունների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

***

«Նոյյան Տապան». «Ամուլսարում մենք բնապահպանական ճգնաժամ չենք ունենալու».Բնապահպաններն անդրադառնում են վարչապետի հայտարարությանը

28-06-2017 13:00 | Ադրբեջան | Ասուլիս «Նոյյան Տապան»-ում

Հունիսի 28-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ բնապահպանների մասնակցությամբ։

Թեման՝ «Ինչո՞ւ է «Ամուլսարում մենք բնապահպանական ճգնաժամ չենք ունենալու» վարչապետի հայտարարությունը դժգոհություն առաջացրել բնապահպանների շրջանում. կարծիքներ. փաստեր. հիմնավոր պատասխաններ և հետագա քայլեր»։

Բանախոսներն են.

Սիլվա Ադամյան -«Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ի նախագահ, «Էկոլոգիական Հասարակական դաշինքի» համակարգող

Սեյրան Մինասյան – ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող. փորձագետ. Civil Voice ՀԿ Խորհրդի անդամ

Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով, Մարի Պետրոսյանին։

***

Հունիսի 28-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբում «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանին ընդդեմ ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, «Սպայկա», «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ի և   «Երևանի ՋԷԿ»-ի էնդեմիկ կոռուպցիոն գործարքների մասին՝ կներկայացնեն Ստելա Աղաջանյանը և Գոհար Արշակյանը:




Լրահոս