Մոդելների աշխատանքը նրանց մշտապես ստիպում է կազմվածքի հանդեպ լինել ուշադիր և բծախնդիր: Տեսակետ կա, որ գեղեցկուհիներն իրենց տանջում են դիետաներով, սակայն դա այնքան էլ այդպես չէ:
Ներկայացնում ենք, թե ինչպես է սկսվում գեղեցկուհի մոդելների առավոտը:
Հացը, հավկիթը և կաթը ներառված է այս երիտասարդ գեղեցկուհու օրակարգում, իսկ ավելորդ կալորիաներից օգնում է ազատվել բռնցքամարտը:
Կենդես Սվեյնպոլ
Աղջիկը կարծում է, որ եթե լավ ուտի առավոտյան, ապա օրվա ընթացքում անընդհատ չեք ուտի: Սպորտում նախընտրում է թռիչքները, բռնցքամարտը և ծանրաձողով վարժությունները:
Միրանդա Քեր
Այս «հրեշտակ»-ն իր օրը սկսում է մեկ բաժակ տաք ջրով և կիտրոնի հյութով: Միրանդան կարծում է, որ պետք է միշտ շարժման մեջ լինել՝ նույնիսկ նստած ժամանակ:
Կերլի Կլոս
Գաղտնիքն այն է, որ նա ամեն օր փոխում է իր ֆիզիկական ծանրաբեռնվածության տեսակը: Սակայն նրա համար դեռ մանկուց ֆավորիտ է համարվում դասական պարը:
Ժիզել Բյունդհեն
Նախաճաշի համար անբաժան մաս են կազմում կիտրոնը, վարունգը և խնձորը: Իսկ սպորտայի հետաքրքրությունների շրջանակում է կունգ-ֆուն:
Ադրիանա Լիմա
Իմունիտետի ամրապնդման համար նա ամեն օր մեկ գդալ մեղր է ուտում:
Իրինա Շեյք
Ռուս գեղեցկուհին նախընտրում է ընտանեկան սնունդ: Բայց յուրաքանչյուր ձեռքբերված գրամը նա մաշում է մարզասրահում՝ շաբաթական հինգ անգամ պարապելով: