ՖՈՏՈ. Ինչո՞ւ է Արթուր Բաղդասարյանը շարունակում մնալ ԱԱԽ անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ տարօրինակ է, սակայն «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը դեռևս շարունակում է մնալ Ազգային անվտանգության խորհրդի անդամ:

Ինչպես հայտնի է՝  այսօր Սերժ Սարգսյանը հրավիրել էր ԱԱԽ նիստ, և չնայած Արթուր Բաղդասարյանը դրան չէր մասնակցում, սակայն խորհրդի պաշտոնական կայքում նրա անունը դեռ կա անդամների ցանկում, այն էլ` որպես «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ:

Իսկ ԱԱԽ անդամներ են վարչապետը, ԱԺ նախագահը, պաշտպանության նախարարը, արտգործնախարարը, ՍԴ նախագահը, փոխվարչապետը, գլխավոր դատախազը, ԱԱԾ պետը, ոստիկանապետը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, զինված ուժերի շտաբի պետը:

Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանն աշխատանքից ազատվել էր դեռևս 2014 մայիսին, իսկ դրանից մեկ շաբաթ առաջ էլ այն ժամանակ դեռ «Օրինակ երկիր» կուսակցությունը հայտարարել էր կոալիցիայից դուրս գալու մասին:




Լրահոս