ԴԱՏԱՐԿ ԳՈՎԱԶԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ մի հանձնարարական է տվել բոլոր նախարարներին եւ գերատեսչությունների ղեկավարներին, որպեսզի նրանք հանդես գան հրապարակային ելույթներով եւ պետության քաղաքականությունը ներկայացնելու  գործում լինեն ավելի ակտիվ. «Այսօր ձեզ բաժանվել է «ՀՀ կառավարության 2011թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները» գիրքը: Անհրաժեշտություն կա, որպեսզի այս փաստաթուղթը մանրակրկիտ ներկայացվի  հանրությանը: Ձեր լրատվական ծառայություններին հանձնարարեք, որպեսզի աշխատեն մեր աշխատակազմի լրատվական ծառայության հետ, կազմենք հստակ ժամանակացույց եւ ապահովենք, որպեսզի մեր նախարարները, գերատեսչության ղեկավարները կարողանան ներկայացնել իրենց իրականացրած ծրագրերը»: Պաշտոնապես արված այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան մարդկանց աչքերին «թոզ փչելու» հերթական դրսեւորում: Ի՞նչ է ասում ՀՀ ժպտերես վարչապետը. գովազդե՛ք ձեզ: Ընդ որում սա ասում է այն բանից հետո, երբ մի շարք նախարարությունների լրատվական ծառայություններում վերջերս էական կրճատումներ են եղել: Այսինքն` նախ կադրերին ազատեցին, ապա պահանջ դրեցին, թե ավելի քիչ կադրերով լավ «PR» արե՛ք: Իսկապես, մեր երկրում ամեն ինչ իմիտացիայի վրա է կառուցված:




Լրահոս