Ուղղաթիռով գրոհել են Վենեսուելայի Գերագույն դատարանի շենքի վրա: Հունիսի 27- ին այս մասին հայտարարել Է հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն: «(Ուղղաթիռից) այդ մարդը նետել Է մի քանի նռնակներ, որոնք չեն պայթել: Գերագույն դատարանի շենքում տեղի Էր ունենում միջոցառում: Դա կարող Էր հանգեցնել տասնյակ զոհերի»,- ասել Է Մադուրոն ազգային հեռուստատեսության եթերում:
Նրա խոսքով՝ «ուղղաթիռը գնդակոծել Է Գերագույն դատարանի շենքը, իսկ այնուհետեւ թռել ներքին գործերի նախարարության շենքի վրայով»: «Ես դատապարտում եմ այս ահաբեկչական գործողությունը եւ պահանջում եմ, որ «Ժողովրդավարական միասնության դաշինքը» (ընդդիմադիր կոալիցիան) դատապարտի այդ հարձակումը»,- հավելել Է նա:
Կապի եւ տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլիեգասի խոսքով՝ հարձակման ընթացքում գործի Է դրվել ոստիկանությունից գողացված ուղղաթիռը: Տեղական զանգվածային լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում երեւում Է, որ թռիչքի ժամանակ թռչող ապարատը վարողները դրանից կախել են պաստառ` «ազատություն 350» մակագրությամբ:
https://www.instagram.com/p/BV3Hdhvl9wC/?taken-by=oscarperezgv
Ուժային կառույցների հատուկ ստորաբաժանումները որոնում են գնդակոծման կազմակերպիչներին ու մասնակիցներին: Գերագույն դատարանի վրա ձեռնարկված գրոհից հետո զրահատեխնիկա Է դուրս բերվել Կարակասի փողոցներ:
Maduro: "Más temprano que tarde vamos a capturar el helicóptero y a los que han realizado este ataque terrorista" https://t.co/r5INrUxNQg pic.twitter.com/bVNpoVxpRr
— TN – Todo Noticias (@todonoticias) June 28, 2017