Հունիսի 29-ին` ժ. 10․00 -ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (Արշակունյաց 28) տեղի կունենա Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել» ծրագրի պաշտոնական մեկնարկը Հայաստանում՝ ուղղված սիրիահայերի ինտեգրմանը:
***
Հունիսի 29-ին ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբում բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը, հանրային լողափերի բացմանն ընդառաջ` կխոսի Սևանա լճում գործող հանրային լողափերի, նոր հանրային լողափերի ստեղծման գործընթացների շարունակականության մասին:
***
Հունիսի 29-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ բնապահպանների մասնակցությամբ։
Թեման՝ «Կառավարության նախաձեռնության հետևանքով Սևանա լիճը նորից հայտնվել է սպառնալիքի տակ»
Բանախոսներն են. Ինգա Զարաֆյան- «ԷլոԼուր» բնապահպանական-տեղեկատվական ՀԿ նախագահ, Լուսինե Թասլակյան- ջրային կառավարման ոլորտի մասնագետ
***
Աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիայի գլխավորորած պատվիրակությունը:
Հունիսի 29-ին ժամը 12-ին Երևանի «Հիլթոն» հյուրանոցի «Միլանո» սրահում կկայանա Հայ-վրացական բիզնես ֆորում, որին մասնակցելու են երկու երկրների նախարարները, առևտրաարդյունաբերական պալատների նախագահներ, պաշտոնատար այլ այրեր, գործարարներ: Տեղի կունենան լիագումար նիստեր, կլոր սեղան-քննարկումներ և B2B հանդիպումներ:
Շնորհանդեսներով կներկայացվեն Հայաստանի և Վրաստանի գործարար և ներդրումային միջավայրը: