Հայտնի է՝ ում է պարտք Արագած Ախոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, թե ովքեր են ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի պարտատերերը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախկին պատգամավորը պարտք է հայաստանյան առեւտրային մի քանի բանկերի: Այսպես, նրա պարտատերերն են` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, որին նախկին պատգամավորը որպես պետական տուրք պարտք է 100 հազար դրամ: Նա նույն բանկին պարտք է ավելի քան 17 հազար դոլար, «Հայէկոնոմբանկին»`10 մլն 565 հազար դրամ եւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ին` 839 հազար դրամ:

Տեղեկացնենք, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 5-ի վճռով սնանկ Էր ճանաչվել: Իսկ պարտատերերի առաջին ժողովը տեղի է ունեցել հունիսի 22-ին:

ArmLur.am-ի հետ զրույցում Արագած Ախոյանը հայտարարել էր, որ նման բան չկա, եւ ինքը չգիտի, թե դա ինչ է: «Ինչպես միշտ, սա էլ հերթական բաներից մեկն է, որից նույնիսկ տեղյակ չեմ: Գուցե երաշխավոր եմ եղել որեւէ մեկի համար, դա է պատճառը: Բայց դա կարող է բողոքարկման փուլում լինել: Ես, ինչպես Հայաստանի ցանկացած քաղաքացի, ունի բազմաթիվ հարաբերություններ տարբեր մարդկանց հետ: Հիմա ի՞նչ, ես էլ ասեմ, թե ինձ ինչքա՞ն են պարտք»,- ասել էր նա:




Լրահոս