
Գերմանիայի Դորտմունդ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր գորգ են մտել 55, 66, 84 և 120 կգ քաշային հայ ըմբիշները:
120 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Մաղաքյանը եզրափակչի ուղեգիր է նվաճել:
55 և 84 կգ քաշային մեր ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Հովհաննես Մխիթարյանը կպայքարեն բրոնզի համար: Իսկ ավելի վաղ Կարեն Զուրաբյանը (50 կգ) բրոնզե մեդալակիր էր դարձել: