ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Հունիսի 30-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ասուլիս՝ «Անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչությունն արգելող օրենքի ընդունումն օրախնդիր անհրաժեշտություն» թեմայի շուրջ։
Բանախոսներն են՝
Տեր Կյուրեղ քահանա Տալյան- Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ
Խաչիկ Ստամբոլցյան- հասարակական գործիչ
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով, Մարի Պետրոսյանին։
***
Հարգելի գործընկերներ, հունիսի 30-ին ժամը 12-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունենալու Արցախի Հանրապետության հիմնահարցի միջազգային-իրավական ասպեկտները հետազոտող Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փորձագիտական խմբի մամուլի ասուլիսը և ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ մասնագիտական հաշվետվությունը:
Խումբը կանդրադառնա 2016 թվականի ապրիլյան դեպքերին, Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումներին, կանդրադառնա այն քայլերին, որոնք հետագայում պատրաստվում են անել:
***
Հունիսի 30-ին, ժամը 17.00-ին, Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի առաջին փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական և մշակույթի գործիչներ, հյուրեր:
Արիտունցիները հանդես կգան համերգային ծրագրով, որը պատրաստել են ճամբարային օրերի ընթացքում:
***
Հունիսի 30-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են դերեսան Վահագն Սիմոնյանը (Պոնչո), նրա պաշտպան Լիանա Բալյանը և քաղ. գործերով փաստաբան Գևորգ Մարտիրոսյանը: ԹԵՄԱ. ամբաստանյալ Վահագն Սիմոնյանը՝ իրեն ներկայացվող մեղադրանքների չհիմնավորվածության, դատական բուն գործընթացի և հնարավոր զարգացումների մասին:
***
Հունիսի 30-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
***
ՀՈՒՆԻՍԻ 30-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինի, իսրայելցի գործչի այցն Արցախ կազմակերպած արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Բանախոսները կամփոփեն Արցախ կատարած այցելությունը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման արդյունքները և կներկայացնեն հետագա համագործակցության ծրագրերը:
******
ՀՈՒՆԻՍԻ 30-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.
1. Հնագիտական դաշտային հետազոտությունների նախաշեմին. Նոր պեղաշրջանի ծրագրերի, նախատեսված աշխատանքների և խնդիրների մասին:
- Միջազգային հետազոտության տվյալները հարավկովկասյան տարածաշրջանից վկայում են ժամանակակից Հայաստանի և Արցախի տարածքում բնակչության գենետիկական 8000-ամյա շարունակականության մասին: Թեմայի վերաբերյալ միջազգային անդրադարձի մասին: