
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 29-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում անհայտ անձը երկաթյա լինգով Արմավիր քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի 109 տան դուռը բացելու միջոցով ներս է մտել և ատրճանակի սպառնալիքով ծեծի է ենթարկել տանտիրուհուն՝ 64-ամյա Ռիմա Մխիթարյանին և սպանության սպառնալիքի տակ հափշտակել 1 հատ ոսկյա մատանի և 120.000 դրամ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տականքն իր սև գործն անելուց հետո դիմել է փախուստի։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: