Ոստիկանությունը գործում է բանդայի պես. իրավապաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստաբաններն արդեն իրենց տեսակետն հայտնել են, որ իշխանություններն ուզում են փակ դատական նիստեր անցկացնել և այդ է պատճառը, որ հետաքձգում են դատերը և սանկցիաներ կիրառում: Ես համաձայն եմ դրա հետ, սակայն Լավ կլիներ, որ միանգամից փակեին և մենք չտեսնեինք այն խայտառակությունը, որ կատարվում է »,- ArmLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնաով Սասնա Ծռերի դատի ժամանակ տեղի ունեցած միջադեպերին:

«Ոստիկանությունը գործում է բանդայի պես, որովհետև միայն բանդան դատարանում մարդ կծեծեր»,- ասաց նա՝ հավելելով. «Դատարանը մի վայր է, որտեղ ոչ մեկին չեն ծեծում, այդտեղ արդարադատություն է իրականացվում, սա վայրագ, անթույլատրելի մի գործողություն է, որը կարծում եմ իր համարժեք պատասխանը կստանա Եվրոպական դատարանում և այլուր: Սա հաշվեհարդար է Սասնա Ծռերի հանդեպ, քանի որ ոստիկանությունը, ԱԱծ-ն չեն կարողացել իրացնել իրենց գործառույթները և թույլ չտալ գրավել ՊՊԾ գունդը, որը գրավել են շատ հեշտությամբ, իսկ երկրորդ անգամ «Հաց բերողը » միայնակ էր գրավել այն: Այսինքն ոստիկանությունն իր տեղում չէ, եթե իր գունդը գրավում են»:

«Սա կարելի է համարել ոստիկանության հաշվեհարդար: Չենք կարող բացառել նաև այն, որ սա ցուցում է վերևից »,-նշեց իրավապաշտպանը:

Լյուսի Պողոսյան




Լրահոս