Այսօր «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը 2016-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից հետաքրքրվեց նորածինների մահացության դեպքերի մասին: «Դուք ուսումնասիրո՞ւմ եք նման դեպքերը. ինչո՞ւ են տեղի ունենում, որքա՞ն դեպք է եղել մեկ տարվա ընթացքում»,- հետաքրքրվեց նա:
Նորածինների մահացության մասին նախարարն ասաց՝ թեման նուրբ է, զգայուն եւ ցավոտ: Նա անդրադարձավ հնգյակ երեխաների մահացությանը. «Հղիության 2-րդ ամսում մորը առաջարկվել էր երեխաների մի մասին թողնել, մայրը հրաժարվել էր, կատարվել էր այն, ինչ կատարվել էր: Երեխաները ծնվել էին 3 ամիս շուտ եւ թերսնված»: