ՀԱՆԿԱՐԾԱՀԱՍ ՆՍՏԱԾ Գալուստ Սահակյանը «Ժառանգության» բոյկոտը չի արդարացնում: «Հանկարծահաս նստած ես խորհրդարանում, մեկ էլ վեր են կենում վիրավորված, եսիմ ինչ են անում… մտածում են իրենց մանդատները ուտել, քայլել առաջ, հետո գնում են միտինգի: Արժանապատիվ չի, որ առանձին կուսակցությունը գնում է միտինգի եւ, փաստորեն, ձայն չի հանում միտինգում, խոսք չի ասում: Այսինքն` որոնողական քայլերի տրամաբանութան մեջ է»:ՄԵՌԵ՛Ք, ԲՅՈՒՋԵ ՉԿԱՇիրակի մարզի Ախուրյան համայնքի 3-րդ շենքի բնակիչների 3-րդ աստիճանի խիստ վթարայնություն ունեցող շենքը դարձել է արդեն 4-րդ աստիճանի: Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից բնակիչներին տեղեկացրել են, որ շենքում ապրելը վտանգավոր է, մինչդեռ բնակիչներին ասվել է, որ վթարայինների ամրացում պետբյուջեով նախատեսված չէ:ՊԱՀԱՆՋ ՀՈՎԻԿԻՆ Երեկ տնային հագուստներով եւ հողաթափերով մի խումբ կանայք` Արարատի Մխչյան գյուղի բնակչներ, բողոքի ցույց են արել ԱԺ-ի մոտ: Երբ նրանք իրենց համար իրենց բարեկամի` Սուրիկ Իսաջանյանի հետ նստած սուրճ խմելիս են եղել, կանանց վրա հարձակվել են 10-20 ոստիկաններ, ինչի արդյունքում մեկը հիվանդանոց է տարվել: Հարձակման պատճառն, ըստ կանանց, այն է, որ Իսաջանյանի հողակտորի վրա աչք են տնկել ինչ-որ օլիգարխներ: ԱԺ եկած կանայք հույս ունեին, որ իրենց կաջակցի համագյուղացի` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:ԳԱԼՈՒՍՏ«ՀՀԿ-ն չի ընդունի Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի պահանջագրի պահանջները»,-այս մասին երկրորդ անգամ կրկնել է Գալուստ Սահակյանը: Նա չի կարծում, որ քաղաքացիական ակտիվության մասին իր ելույթով Յովանովիչը հեղափոխության կոչ է արել: Բայց, համենայնդեպս, դեսպանի ասածին ՀՀԿ-ն «մերժելի» գնահատական է տալիս: ԼԵՎՈՆ«Մարտի 17-ին սպասվող հանրահավաքին ՀԱԿ-ը պատրաստվում է անցնել «կազմակերպվածության մի նոր մակարդակի»` հաշվի առնելով այն, որ հանրահավաքի մասնակիցների քանակն ավելանում է»,-երեկ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը։ Շարժումը շատ ճիշտ ուղու վրա է եւ թափ է հավաքում: Վերջին հանրահավաքին ոստիկանությունը, Կորյունի փողոցը չփակելով, մարդկանց թույլ է տվել Մատենադարանի տարածքում խիտ զանգվածներով կանգնել, ինչը հրմշտոց եւ խեղդուկ է ստեղծել: Անդրադառնալով «Ժառանգության» մասնակցությանը ՀԱԿ-ի հանրահավաքին` Զուրաբյանը նշել է, որ ինքը չի նկատել Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանումը, ապա ասել, որ չի կիսում կարծիքը, թե «Ժառանգության» մասնակցությունը հատուկ ողջույնի պետք է արժանանար:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ