Արտակարգ դեպք Վանաձորում. կայծակի հզոր ալիք՝ պայթյունի ուղեկցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորում մոտ մեկ ժամ առաջ ուժեղ կայծակ է գրանցվել, ինչի հետանքով նաև պայթյուն է տեղի ունեցել: Արդյունքում մի շարք թաղամասեր հոսանքազրկվել են:

Էլցանցի աշխատակիցներն իրականացնում են էլեկտրականության վերականգնման աշխատանքներ: Արդեն մեկ ժամից ավելի է, ինչ հոսանքազրկված է Վանաձորի Տարոն 4 թաղամասի մի հատվածը:

Էլցանցի աշխատակիցների խոսքով՝ այսօր, հավանաբար, նշված թաղամասի մի հատվածը հնարավոր չի լինի ապահովել էլեկտրականությամբ, ինչի պատճառը տեղի ունեցած վթարն է, որը մասնագետները չեն կարողանում հայտնաբերել:

Մեր թղթակիցը հաղորդում է, որ կայծակն ու վառ լույսը այնքան ուժգին է եղել Տարոն 4 միկրոշրջանում, որ բնակչության մեծ մասին թվացել է, թե պայթյուն է տեղի ունեցել: Խուճապահար բնակիչների խոսքով՝ կայծակի հետևանքով նաև հնարավոր է պայթյուն տեղի ունեցած լինի, հակառակ դեպքում կայծակի հարվածը չափից ուժեղ է եղել: Այս պահի դրությամբ բազմաթիվ շենքեր հոսանքազրկված են, և հույս էլ չկա, որ այն գոնե մինչ ուշ գիշեր կվերականգնվի:

Հ.Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Տարոն 4 մին-էներգո միկրոշրջանում տեղի ունեցած հոսանքազրկման աղբյուրը հայտնաբերվել է: Մասնագետների խոսքով՝ հաշված ժամերի ընթացքում նշված թաղամասում կվերականգնվի էլեկտրամատակարարումը:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս