ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Հուլիսի 1-ին, ժամը 12։20-ին սիրով հրավիրում ենք Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճ, որտեղ հնարավորություն կունենաք 10 րոպե հետևելու, տեսագրելու և լուսանկարելու «Բարեկամություն» պետական պարախմբի « Շամիրամի տեսիլքը» մեկ գործողությամբ խորեոգրաֆիկ նոր ներկայացման փորձի դրվագներ, իսկ 12։30-ին կսկսվի ասուլիսը։
Ասուլիսին կմասնակցեն «Բարեկամություն» խմբի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանը, տնօրեն Տիգրան Մխոյանը, Շվեդիայի արքայական բալետի և Բավարիայի պետական թատրոնի մենապարողներ Արսեն Մեհրաբյանն ու Տիգրան Միքայելյանը։
Ասուլիսի թեման «Բարեկամություն» պետական պարախմբի հիմնադրման 30-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն է, որն Օպերային թատրոնի դահլիճում նախատեսված է հուլիսի 5-ին, ժամը 19։00-ին։ Ծրագրում՝ «Բարեկամություն» խմբի և Եվրոպայից հրավիրված առաջատար բալետային արտիստներ Մարիկո Կիդայի, Վահե Մարտիրոսյանի (Շվեդիա) համատեղ ելույթը և «Շամիրամի տեսիլքը» մեկ գործողությամբ խորեոգրաֆիկ ներկայացման պրեմիերան։ Ներկայացման լիբրետոն ՝ ՀՀ ժող. արտիստ Նորայր Մեհրաբյանի, բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի արքայական բալետի մենապարող՝ Արսեն Մեհրաբյանի։ Բեմանկարիչ՝ Յուրի Ժուկով, զգեստների նկարիչ՝ Ռուբինէ Հովհաննիսյան։ Արա Գեղեցիկի դերում՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Բավարիայի պետական թատրոնի մենակատար՝ Տիգրան Միքայելյան, Շամիրամի դերում ՝Աննա Քալաշյան։