ՎԻԴԵՈ. ՖՈՏՈ. Կարեն Կարապետյանը ժամանեց Վանաձոր` արտագնա խորհրդակցության. նա անտրամադիր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Վանաձորում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով արտագնա խորհրդակցություն է անցկացնում Վանաձորի քաղաքապետարանում: Այցը լրատվամիջոցների համար փակ է: Մարզպետարանի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի բաժնից նախապես ասել էին, որ վարչապետի այցը փակ է լինելու ԶԼՄ ներկայացուցիչների համար: Այսօր դահլիճ լրագրողներին չեն թույլատրել:

Նկատենք, որ վարչապետը ըստ ներկաների՝ անտրամադիր է եղել, ինչը զգացվել է նաև մեքենայից իջնելիս և քաղաքապետարան մտնելիս. «Նախորդ այցի ժամանակ վարչապետն իջավ, բարևեց բոլորին, իսկ այսօր միանգամից հնարավորինս արագ դուրս եկավ մեքենայից և մարզպետի ու քաղաքապետի հետ շտապեց քաղաքապետարան»:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս