Որքան է ծախսվել քաղաքապետարանի բժշկական ապահովագրության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի, այդ թվում եւ թաղապետարանների աշխատողների առողջապահական ապահովագրությանն փաթեթի ձեռքբերման համար մայրաքաղաքի քաղաքային բյուջեից միլիոնավոր դրամներ է ծախսվել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ բժշկական ապահովագրությունից օգտվելու են հիմնականում Երեւանի քաղաքապետարանի, իր ենթակայության գրադարանների, թատրոնների եւ թանգարանների, ինչպես նաեւ «Գերատեսչական շենքերի պահպանման եւ շահագործման» եւ «Երեւան տրանս» ընկերությունների աշխատողները: Ի դեպ, տեղեկացնենք, որ շահառուների մեջ են մտնում նաեւ թաղապետարանների, սոցիալական ծառայությունների եւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների աշխատակիցները:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ընդհանուր շահառուների թիվը 3030 է: Իսկ առողջապահական ապահովագրության համար քաղաքային բյուջեից հատկացվել է 139 մլն 77 հազար դրամ: Նշենք, որ քաղաքապետարանը պայմանագիրը կնքել է ՚Նաիրի ինշուրանսՙ ընկերության հետ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ միայն Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների առողջապահական ապահովագրության համար հատկացվել է 58 մլն 384 հազար 800: Գումարի մեծությամբ քաղաքապետարանին հաջորդում է Արաբկիր վարչական շրջանը, որին հատկացվել է 9 մլն 882 հազար դրամ, ապա Կենտրոնն է`9 մլն 593 հազար դրամով, Նոր Նորքը`8 մլն 904 հազար դրամ, Աջափնյակը` 8 մլն 766 հազար 900 դրամ, Շենգավիթը` 8 մլն 216 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիան`8 մլն 124 հազար դրամ, Էրեբունին`7 մլն 527 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթունը`7 մլն 114 հազար դրամ: Ուշագրավ է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի սիրելի Ավանը վարչական շրջանը, որը նաեւ համարվում է իր ծննդվայրը բժշկական ապահովագրության համար ստացել է 4 մլն 911 հազար դրամ:
Ավան վարչական շրջանին հաջորդում է Դավիթաշենը, որը ստացել է 3 մլն 947 հազար դրամ, Նորք Մարաշը`2 մլն 662 հազար դրամով եւ Նուբարաշեբնը`1 մլն 836 հազար դրամով:

Ինչ երաշխիքներ կան, որ բժշկական ապահովագրական ցուցակների մեջ ներառված չեն բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամները, ծանոթները կամ հարազատները: Ինչը կասկածելի է, որ վերահսկվում է համապատասխան մարմինների կողմից:




Լրահոս