Հարց քաղաքացիներից` 10 տարին լրացած երեխայի ազգանվան փոփոխությունն ի՞նչ կարգով է տեղի ունենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարգով է կատարվում տասը տարին լրացած երեխայի ազգանվան փոխումը հայրության ճանաչման դեպքում։

Մհեր Դանիելյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Տեղեկացնում ենք, որ հայրության ճանաչման դեպքում 10 տարին լրացած երեխայի անվան եւ ազգանվան փոխումը կարող է կատարվել՝ հաշվի առնելով նրա կարծիքը՝ գրավոր համաձայնությամբ: Այն դեպքում, երբ երեխայի հոր մասին տեղեկությունները նախկինում մոր դիմումի հիման վրա նշվել են նրա ծննդի ակտի գրանցման մեջ, բայց չեն համապատասխանում այն անձի վերաբերյալ տեղեկություններին, որը որպես երեխայի հայր է որոշվում, ՔԿԱԳ չի կարող մերժել հայրության որոշման գրանցումը եւ երեխայի հոր վերաբերյալ նոր տեղեկություններ մտցնելը:

Եթե ծնված երեխայի ծնողները գրանցված ամուսնության մեջ չեն գտնվում, եւ բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը` հայրության գրանցման վերաբերյալ, ապա հայրությունը որոշվում է դատական կարգով` համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգեբարձուի), կամ այլ անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո` վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա: Այս դեպքում դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի այդ անձից:

«Ձեր իրաախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Նշենք, որ իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում վերջինիս որպես երեխայի հայր ճանաչելու փաստը կարող է հաստատվել դատական կարգով:




Լրահոս