Զինված հարձակում «ՍԱՍ» սուպերմարկետի վրա. հափշտակվել է խոշոր չափի գումար. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 175 հովածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված քրգործը հարուցվել է այսօր՝ հունիսի 30-ին, Երևանում «ՍԱՍ» սուպերմարկետում կատարված ավազակային հարձակման փաստով:

Ժամը 04: 40-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Թումանյան փողոցի վրա գործող «ՍԱՍ» սուպերմարկետում անհայտ անձը դանակի սպառնալիքով գանձապահ, Երևանի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Ս.-ի նկատմամբ ավազակային հարձակում է կատարել՝ հափշտակելով 600 հազար դրամ: Դրանից հետո հարձակվողը դիմել է փախուստի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ավազակային հարձակում կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում




Լրահոս