Բաքվի սուպերմարկետում զինված հարձակում է իրականացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գտնվող սուպերմարկետներից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հարձակման հետևանքով մեկ մարդ գլխի շրջանում ստացած կրակոցից տեղում մահացել է, երկու մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել։

Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։




Լրահոս